HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելվել է 408 կգ ծովի աղի ներմուծումը

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է հանրապետության տարածք ներմուծել 408 կգ ծովի աղ, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

Սահմանային վերահսկողության շրջանակներում գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված բեռի և փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ «Անդակո» ՍՊԸ-ի կողմից Իտալիայի Հանրապետությունից ներմուծվող բեռը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման պահանջներին (յոդացված չէ):

Նկատի ունենալով վերոնշյալը`  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին առաջարկվել է այն օգտահանել կամ ոչնչացնել կամ էլ վերաարտահանել:

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter