HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21-ամյա աղջկա ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ջուլիետտա Կարապետյանի ինքնասպանության դեպքի առթիվ։

2016 թ. հուլիսի 4-ին՝ ժամը 21:15-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապ օգնության թիվ 74-րդ խումբն իրենց մոտ է տեղափոխել 1995թ. ծնված Ջուլիետտա Կարապետյանին, ով ինքնասպանություն կատարելու նպատակով Երևան քաղաքի Անդրանիկի 89 շենքի 8-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից իրեն ցած է նետել:

Նույն օրը Ջուլիետտա Կարապետյանը «Աստղիկ» Բ/Կ-ում մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Մալաթիաի բաժնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter