HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ միջամտությամբ ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատեւ տեսակցություն

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատեւ տեսակցություն: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը:

Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ, ինչպես նաեւ հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ: Դրանիցբացի, Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցություններիհաշվառման քարտը: Պարզվել է, որ վերջին անգամ դիմումատուին երկարատեւ տեսակցություն տրամադրվել է նախորդ տարվա մարտ ամսին:

Արդյունքում, դատապարտյալին նախատեսվել է տրամադրել երկարատեւ տեսակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter