Երթևեկությունը կսահմանափակվի որոշ ճանապարհահատվածներում
Հիմնանորագման աշխատանքների հետ կապված՝ Երևան-Սևան մայրուղու 57-64.2 կմ հատվածում (Երևան-Սևան ուղղությամբ) երթևեկությունը կսահմանափակվի: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի և կապի նախարարությունը: Սահմանափակումը, համաձայն հաղորդագրության, պայմանավորված է հիմնանորոգման աշխատանքներով: Հուլիսի 7-ից երթևեկությունը ժամանակավորապես (մոտ 40 օր) կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ:
Մեկ այլ հաղորդագրությամբ նախարարությունը տեղեկացնում է, որ Մարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի 6.5-10.8 կմ հատվածում հուլիսի 8-ից դարձյալ հիմնանորոգման աշխատանքները, որով պայմանավորված` հնարավոր են երթևեկության հետ կապված որոշակի դժվարություններ:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար նախարարությունը հայցում է վարորդների ներողամտությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել