3-րդ բանակային կորպուսի հրամանատարը նշանակվել է ԳՇ պետի տեղակալ
Սերժ Սարգսյանի՝ հուլիսի 7-ի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` որոշում եմ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- գրված է հրամանագրի տեքստում։
լուսանկարը՝ president.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել