HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ կալանավորի հաղորդման մեջ մատնանշված հանցագործության հանգամանքները պարզելու համար

Գողություն կատարելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամը 8:00-ին, ինքը, ընկերը և ևս երկու անձինք գողության կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ հիշյալ աշխատակիցները իրենցից խոստովանական ցուցմունքներ են կորզել բռնությունների և սպառնալիքների ազդեցության տակ:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter