HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերացվել է հարկային տեսուչների ամրակցումը` հարկ վճարողների ցանկերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հանձնարարական է տվել հարկային տեսչություններին հսկողության թիրախների բացահայտմամբ և հասցեական ստուգումների կազմակերպմամբ իրականացնել բացառապես ռիսկի կառավարման վրա հիմնված վարչարարություն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ գործընթացն առավել հասցեական դարձնելու նպատակով համակարգում մեկնարկել են վարչարարական, կազմակերպչական և կառուցվածքային փոփոփոխություններ: Մասնավորապես, ըստ Կազմակերպման և հսկողության վարչության բաժնի պետ Ստեփան Ավագյանի, օպտիմալացվել են տարածքային հարկային տեսչությունների հսկողական գործառույթ իրականացնող ստորաբաժանումները: Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով հարկային հսկողությունն առավել թիրախավորված և արդյունավետ իրականացնելու նպատակով ընթացակարգային փոփոխություններ են կատարվել տեսչությունների աշխատանքի կազմակերպման գործընթացում, որպեսզի նվազագույնի հասցվեն հսկողական գործառույթ իրականացնող ծառայողների շփումները հարկատուների հետ:

2016 թվականի մարտից ընդհանրապես վերացվել է հարկ վճարողների ցանկերի ամրակցումը հսկողական բաժինների աշխատակիցներին: Ստեփան Ավագյանի տեղեկացմամբ' հարկային ծառայողը տնտեսվարողին կարող է այցելել բացառապես ստուգման հանձնարարականի առկայության դեպքում: Հարկային տեսչություններում ներդրվել է նաև տնտեսվարողներին հարկային կարգապահության խնդիրների վերաբերյալ հեռախոսազանգերի միջոցով իրազեկումների նոր մշակույթ. «Ընդ որում, իրազեկումներն իրականացնում են բացառապես հսկողական գործառույթ չունեցող աշխատակիցները»,-նշել է Ստեփան Ավագյանը:

Ծանուցումների դեպքում էլ առաջնահերթությունը տրվում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստերին: Կարևորելով ծանուցումների համակարգի զարգացումը որպես հարկ վճարողի կողմից ինքնահայտարարագրման միջոցով հարկային պարտավորությունների ճշտման արդյունավետ գործիք, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում վերլուծությունների և ծանուցումների կատարելագործման, միասնական մոտեցումների ներդրման ուղղությամբ: Միաժամանակ ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և իրականացման նպատակով տեսչություններում կիրառվում է նոր մեխանիզմ. վերլուծական խմբի կողմից ռիսկային գնահատված և ստուգման ենթակա հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնող հարկային ծառայողի ընտրությունը կատարվում է համակարգչային ծրագրով՝ այդպիսով բացառելով մարդկային գործոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter