Րաֆֆի Ասլանյանը նշանակվել է Երևանի դատախազ
Գլխավոր դատախազի հրամանով` արդարադատության երկրորդ դասի խորհրդական Րաֆֆի Վորոնցովի Ասլանյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Շիրակի մարզի դատախազի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:
Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազության Կոլեգիայի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի նորանշանակ դատախազին: Գևորգ Կոստանյանը, համաձայն հաղորդագրության, բարձր է գնահատել Րաֆֆի Ասլանյանի պրոֆեսիոնալիզմը և իրավական համակարգում երկարամյա աշխատանքային փորձը՝ վստահություն հայտնելով, որ դատախազական համակարգում նրա գործունեությունը ուղղված կլինի իրավական համակարգի ամրապնդմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել