Հանրային քննարկման է ներկայացվում քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը
Արդարադատության նախարարությունն իր պաշտոնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգի նախագիծը:
Հայեցակարգի ընդունումը, ըստ հաղորդագրության, պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության` Սահմանադրությամբ ու օրենքներով ամրագրված իրավունքների երաշխավորման, քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների վերաբերյալ իրավական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև ստանձնած միջազգային պարտավորություններին և գոյություն ունեցող միջազգային լավագույն փորձին այն համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
«Արդարադատության նախարարությունը կարևորում է հանրային քննարկման ներկայացված հայեցակարգի նախագծի վերաբերյալ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքները և կոչ անում մեկնաբանություններն ու առաջարկներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- տեղեկացնում է նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել