HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահին

ՀՀ ԱԺ-ն տեղեկացնում է, որ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով Մանանա Կոբախիձեի այցը Հայաստանի խորհրդարան, հույս է հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ բազմակողմ կապերի խորացումն ու ընդլայնումը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային հարթակներում:

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժեւորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Տիկին Կոբախիձեն գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերը:

Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter