HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել 5 ամպ

Հուլիսի 11-ին` ժամը 06.53-ից մինչև 10.43-ը, ընդամենը 204 հակակարկտային կայանքներից ներգործության է ենթարկվել 2-րդ կարգի կարկտավտանգավոր 4 ամպ և 3-րդ կարգի 1 ամպ, կատարվել է 61478 կրակոց: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում, ըստ հաղոդագրության, տեղացել է թույլ կարկուտ, որը վնասներ չի պատճառել. նշված համայնքը պաշտպանվում է Հիդրոմետ ծառայության կողմից.

«Հուլիսի 11-ին, ժամը 09.52-ից մինչև 10.43-ը հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 13 կայանքից Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Գեղի, Նոր Արտամետ, Արգել, Մրգաշեն և Քանաքեռավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2-րդ կարգի 1 ամպ, կատարվել է 7013 կրակոց:

Ժամը 06.53-ից մինչև 10.37-ը ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 136 կայանքից Արմավիրի մարզի Ջրառատ, Երասխահուն, Վարդանաշեն, Մարգարա, Արազափ, Արգավանդ, Ջանֆիդա, Նալբանդյան, Վանանդ, Կողբավան, Արտամետ, Շենիկ, Արգինա, Քարակերտ, Դալարիկ, Բամբակաշատ, Արաքս, Փշատավան, Հացիկ, Արևադաշտ, Ծաղկալանջ և Արաքս համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2-րդ կարգի 1 ամպ և 3-րդ կարգի 1 ամպ, կատարվել է 38987 կրակոց:

ժամը 06.53-ից մինչև 10.18-ը ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 55 կայանքից Արագածոտնի մարզի Արագածավան, Արտենի, Լուսակն, Ներքին Սասնաշեն, ՈՒջան, Կոշ, Արագած, Կարբի, Օհանավան, Սաղմոսավան, Արտաշավան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Աղձք, Ագարակ, Փարպի, Ղազարավան և Նոր Եդեսիա համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2-րդ կարգի 2 ամպ կատարվել է 15478 կրակոց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter