Օրակարգում բնապահպանության նախարարության ծառայություններն ու կոռուպցիոն ռիսկերն են
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ նախարարին կից Կոլեգիայի ընդլայնված նիստ, որին մասնակցում էին Կոլեգիայի անդամները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները, ՊՈԱԿ-ների տնօրենները, բնապահպանության պետական տեսչության տարածքային բաժնի պետերը:
Նիստի օրակարգում ներառված էր «ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցման մասին» հարցը:
Նախարարը կարևորեց նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ կատարվելիք աշխատանքներիը:
Կոլեգիայում առանձին հաշվետվություններով հանդես եկան նախարարության աշխատակազմը, նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիտորինգի վարչությունը և բնապահպանական պետական տեսչությունը:
Նախարարության ձեռքբերումներից մատնանշվեցին'
1. Անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետումների նորմավորման էլեկտրոնային համակարգի ներդրումը, որի շնորհիվ 2010թ. ընթացքում նախարարություն ներկայացված 210 ՍԹԱ նախագծերից 90-ը (45%) ստացվել է էլեկտրոնային տարբերակով:
2. Գործող էլեկտրոնային համակարգը' ԲՊՏ տարածքային բաժինների և կենտրոնական ապարատի միջև, որը ստուգման արդյունքների արագ ներկայացման և օպերատիվ որոշումների կայացման հնարավորություն է տալիս: Դրա արդյունքում 2010 թվականին բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ է իրականացրել հիմնականում բնապահպանական ռիսկեր ունեցող կազմակերպություններում' ունենալով առավել բարձր արդյունավետություն:
3. Ի կատարումն ՀՀ կառավարության 2008 դեկտեմբերի 18-ի N1578- որոշման' ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական մրցութային հանձնաժողով, որի նպատակն է կանխել ՊՈԱԿ-երում բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու հետ կապված կոռուպցիոն ռիսկերը, գործնթացն առավել թափանցիկ և վերահսկելի դարձնել:
Մատուցվող ծառայությունների որակի բարձրացամն և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով կարևորվեց'
- արտանետման թույլտվություն ստանալու էլեկտրոնային համակարգի ամբողջական ներդրումը,
- մթնոլորտ կայքում ստեղծել հնարավորություն, որպեսզի աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունները հնարավորություն ունենան ուղղակիորեն (on- line) հաշվարկել իրենց ՕՊՕ-ն (օդի պահանջվող օգտագործում' այն ցուցանիշը, որով որոշվում է կազմակերպության պետական հաշվառման ենթակա լինելը) և ավտոմատ կերպով ստանալ իրավական ուժ ունեցող տեղեկանք,
- ուժեղացնել հսկողությունը պետական բյուջեից հատկացված, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների ծախսերի նպատակայնության ուղղությամբ,
- ներդնել Էլեկտրոնային գնումների համակարգ' հնարավորինս նվազեցնելով պատվիրատուի և մատակարարների, կապալառուների կամ կատարողների անմիջական շփումները:
- արագացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ջրօգտագործման թույլտվությունների, կենսաբազմազանության և թափոնների կառավարման ոլորտներում էլեկտրոնային տարբերակով հայտերի ընդունման կարգի մշակման գործընթացը:
- Ակտիվացնել նախարարության ներքին աուդիտի բաժնի աշխատանքները,
- Ամբողջովին ինտեգրվել ՀՀ կառավարության կողմից իրականացվող տեսչական բարեփոխումների ծրագրին:
- Ներդնել տնտեսվարող սուբյեկտների բնապահպանական հաշվետվությունների ընդունման էլեկտրոնային համակարգ, ինչը կնվազեցնի շփումը ԲՊՏ տեսուչի և տնտեսվարողի միջև,
- պարբերաբար կազմակերպել տեսուչների մասնագիտական գիտելիքների և կարողությունների բարձրացմանն ուղղված դասընթացներ:
- Ստուգումների անցկացման մասին հանձնարարագրերում հստակ ամրագրել ստուգման նպատակների և հարցերի շրջանակաները, ապահովել ստուգումների հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
- Կառավարման արրդյունավետության բարձրացման նպատակով ՊՈԱԿ-ներում ստեղծել կառավարման խորհուրդներ:
- Արագացնել ՊՈԱԿ-ների ֆիդուցիար հսկողության (մոնիտորինգի) մոդելի ներդրման գործընթացը: Վերջինիս շրջանականերում'
- կանոնակարգել ՊՈԱԿ- ների կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանությունը և գնագոյացման համակարգը,
- կատարելագործել ՊՈԱԿ-ների աշխատողների վարձատրության համակարգը,
- վերանայել ՊՈԱԿ-ների կառուցվածքները' առավել համապատասխանեցնելով դրանք ՊՈԱԿ-ների կանոնադրական խնդիրներին: Ներդնել ԲՀՊՏ պահպանություն իրականացնող անձնակազմի թվաքանակի հաշվարկման նորմեր:
- իրականացնել ՊՈԱԿ- ների (հատկապես ԲՀՊՏ պահպանություն իրականացնող անձնակազմի) ծառայողական պարտականությունների և ներկայացվող պահանջների սահմանում, դրանց հիման վրա պարբերական կազմակերպել անձնակազմի վերապատրաստման և ատեստավորման գործընթաց:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ
ՀՀ բնապանության նախարար, Կոլեգիայի նախագահ Ա. Հարությունյանը, ամփոփելով նիստը, ոլորտի պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց նաև աշխատանքային կարգապահության, աշխատանքային պայմանների բարելավման և տեխնիկական վերազինման հարցերի վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել