Երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում
Այսօր` ժամը 14.14-ին, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում, էպիկենտրոնը` Վրաստանի տարածքում: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ 41.200 և արևելյան երկայնության 43.920 (Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք):
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում՝ Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել