Օգոստոսի 22-28-ը կանցկացվի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը
Օգոստոսի 22-28-ը կանցկացվի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը, որտեղ մեծ տեղ է հատկացված մարզական միջոցառումներին։ Այս մասին հայտնում է միջոցառման կազմակերպիչ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` տեղեկացնելով, որ Հայաստանը, Արցախը, Ջավախքն ու սփյուռքը ներկայացնող ջոկատներն ուժերը չափելու են սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող մրցաձևերում։
«Բազեի» մարզական ղեկավար Գրիգորի Ամբարյանը, ով ամեն տարի աշխատում է ավելի քան 400 մասնակիցների հետ, ՀԵՀ-ի հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին երիտասարդներն ավելի շատ են սկսել հետաքրքրվել սպորտով և վարում են առողջ ապրելակերպ: Հավաքի մարզական ղեկավարը նկատել է, որ «Բազեում» կողք կողքի մրցում են պրոֆեսիոնալ մարզիկներն ու ոչ պրոֆեսիոնալները։
Ամեն տարի, ըստ պաշտոնական հաղորդագրության, այս հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ՝ մրցելով մշակութային, մարզական և ինտելեկտուալ խաղերում, ինչպես նաև անցկացնում մշակութային, պետական, հասարակական գործիչների հետ հանդիպումներ և քննարկումներ: Այս օրերին ջոկատների կազմավորման, մասնակիցների ընտրության գործընթացներն են։
Լուսանկարը` ՀԵՀ-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել