HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սելավաջրերը լցվել են են բնակչի ավտոտնակ և խմորեղենի արտադրամաս. ԱԻՆ-ը պարզաբանում է

Հուլիսի 10-ին, ժամը 10.08-ին Կոտայքի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոն է զանգահարել Քասախի գյուղապետ Ա. Մկրտչյանը և հայտնել, որ գիշերվա հորդառատ անձրևների հետևանքով ջուր է լցվել գյուղի Կենտրոն թաղամասի 6-րդ փողոցի 2-րդ տուն և հարակից շինություններ: Ժամը 10.16-ին նույն խնդրով ՃԿԿ ահազանգել է նաև նշված տան բնակիչ Արտակ Արամյանը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են ջրահեռացման համար նախատեսված խցանված խողովակը` սելավաջրերի հոսքն ապահովելու համար, քանի որ հրշեջ մեքենաների պոմպերը նախատեսված չեն տիղմաջրի հեռացման համար:

Հրշեջ մեքենաների պոմպերը կիրառվում են գետերից, լճերից կամ այլ աղբյուրներից հրդեհաշիջման համար պիտանի ջուր վերցնելու և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու համար:  

Իրավիճակի պարզաբանման նպատակով հուլիսի 12-ին Կոտայքի մարզի Քասախ գյուղ է մեկնել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ ոռոգման սելավաջուրը մոտ 1 մետր բարձրությամբ լցվել է Ա. Արամյանին պատկանող 96 քմ մակերեսով ավտոտնակը, իսկ մոտ 50 սմ բարձրությամբ տիղմ ու ցեխաջուր` 190 քմ մակերեսով խմորեղենի արտադրամասը: Շինությունները գտնվում են ցածրադիր տեղանքում, և առատ տեղումների հետևանքով առաջացած սելավաջրերի ու տիղմի հոսքը բարձրադիր վայրերից իջնելով ողողել է նշված հասցեում գտնվող շինությունները:

Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են Քասախի գյուղապետ Ա. Մկրտչյանին, և վերջինիս կարգադրությամբ կազմվել է հանձնաժողով` պատճառված վնասի չափը ճշտելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter