HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանցի պաշտոնյայի հետ քննարկվել են դատապարտյալների փոխանակման և այլ հարցեր

Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 13-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ Նասեր Սարաջիի գլխավորած պատվիրակությանը: Այս է հայտնում  նախարարության տեղեկատվության ծառայությունը:

Արփինե Հովհանիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարձր մակարդակի բարեկամական հարաբերություններ, և որ երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունը թևակոխել է խորացման ու զարգացման նոր փուլ:

ԻԻՀ Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ  Նասեր Սարաջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել այս տարվա մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Իրանի արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված հրավերը՝ փոխադարձ այցով Իրանում գտնվելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանակմանն ու իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter