
996 դիմում. ի՞նչ հարցերով են քաղաքացիները դիմում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունիս ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացել է 996 դիմում, որից 724-ը` գրավոր, 272-ը` բանավոր: Գրավոր դիմումներից 163-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիների կողմից:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդների փոխհատուցման 67 (9%), պետական նպաստների 62 (9%), հումանիտար օգնության 51 (7%), կենսաթոշակի վճարման և վերանայման 40 (6%), աշխատանքի տեղավորման 42 (6%) և սոցիալական աջակցության 35 (5%) վերաբերյալ դիմումները:
Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստի՝ 73 (27%), ավանդների փոխհատուցման 68 (25%), կենսաթոշակի վճարման և վերանայման 38 (14%) և հաշմանդամության խմբի 19 (7%) վերաբերյալ դիմումները:
Հունիս ամսվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 332 դիմումի: Դիմումների պատասխաները, ըստ բնույթի, ունեն հետևյալ պատկերը. 222 (67%)-ը պարզաբանվել է, 77 (23%)-ը քաղաքացու խնդրանք բավարարվել է, 22-ը (7%) վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 12-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:
Նշված ժամանակահատվածում փոխնախարարին տեսնելու մոտ երեք ընդունելություն եղավ, որին մասնակցել է վեց քաղաքացի: Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել է արձանագրություններ, որոնք գրանցվել և ընթացք են ստացել սահմանված կարգով:
Մեկնաբանել