HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս երկու ընկերություն ստացավ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն

Կառավարության երկու տարբեր որոշումներով այսօր «Ունիկում Ինժիներինգ» և «Արիդես» ընկերությունները կստանան «Ալյանս»  ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն:

 «Ունիկում Ինժիներինգ» (գրանցման համար` 290.110.911390) և «Արիդես» (գրանցման համար` 290.110.912407) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս»  ՓԲԸ տարածքում կտրամադրվի շահագործողի թույլտվություն` էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար: Թույլտվության գործողության ժամկետը 5  տարի է:

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը, ըստ կառավարության, հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Կառավարությունը հիշեցնում է, որ 2013 թվականի հուլիսի 18-ի թիվ 785-Ա որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է ազատ տնտեսական գոտին, 2013 թվականի օգոստոսի 1-ին գործարկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, 2013 թվականի օգոստոսի 14-ին էկոնոմիկայի նախարարության և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ միջև կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը, ինչը հնարավորություն է տալիս շահագործել վերոնշյալ ազատ տնտեսական գոտին:

Լուսանկարը` fez.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter