HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունիքի մարզում մոտ 200 հա խոտածածկ տարածք է այրվում

Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Հուլիսի 14-ի դրությամբ այրվում է մոտ 200 հա խոտածածկ տարածք, տարածվելով նաև «Արևիկ» ազգային պարկի 4 հեկտար տարածքում: Այս մասին հայտնում է Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

ՀՀ ԲՆ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները, ԱԻՆ հրշեջ փրկարար ջոկատների, Զինված ուժերի տեղի ստորաբաժանման զինծառայողների և հարակից համայնքների բնակիչների հետ երկու օր  իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հրդհի մարմանը խոչընդոտում են արագ քամին և տեղանքի բարդ ժայռոտ բնույթը:

Գիշերային ժամանակահատվածում հնարավոր տարածման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով դեպի բնակելի և անտառապատ տարածքներ «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցների և հրշեջների ուժերով սահմանվել էր հերթապահություն: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության տարածքային մյուս ստորաբաժանումների աշխատակիցները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները «Արևիկ» ազգային պարկի և հարակից տարածքներում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեպքի վերաբերյալ կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter