HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի քաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ կվերցվի

Կառավարությունն իր որոշմամբ այսօր ՀՀ ոստիկանությանը հատկացրել է շուրջ 22.5 մլն դրամ «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքների փոփոխություններով սահմանված ս.թ. սեպտեմբերի 1-ից նույնականացման քարտերի և կենսաչափական կողմնորոշիչ պարունակող անձնագրերի հայտերի մուտքագրման ժամանակ ՀՀ քաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ վերցնելու համակարգչային սերվեր և ծրագրային փաթեթ ձեռք բերելու նպատակով:

Կառավարության կայքը տեղեկացնում է, որ ծրագրային նոր լուծումները ներդրվելու են հնարավոր սեղմ ժամկետում՝ մինչև օգոստոսի 20-ը: Սրանով, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկման, կառավարությունն սկսում է իրականացնել ընտրական նոր օրենսգրքից բխող իր պարտավորությունները:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը: Ծառայությունը բաղկացած է լինելու կենտրոնական մարմնից, Երևանի քաղաքային մարմնից և մարզային մարմիններից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter