
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Հուլիսի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդմամաբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումներին վերաբերող մի շարք հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցին։
Երկուստեք կարևորվել է շփման գծում իրավիճակի կայունության պահպանումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել