HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորք-Մարաշի սոցիալական ծառայությունների կենտրոնում կգործի միասնական ընդունարան

Մինչ օրս Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչները կենսաթոշակ նշանակելու (վճարելու), վերահաշվարկելու, երեխայի ծննդյան միանվագ, մայրության և խնամքի նպաստ նշանակելու դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են «Կենտրոն-2» սոցիալական ապահովության  տարածքային բաժին: Այսուհետ, Նորք-Մարաշի բնակիչները սոցիալական պաշտպանության ոլորտի հետ կապված բոլոր հարցերով կարող են դիմել իրենց բնակության վայրին մոտ գտնվող համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն (հասցե՝ Արմենակյան 133/6, ռուսական մանկապարտեզի շենքում, հեռ. 011 51 87 20): Այս մասին տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` նշելով, որ կենտրոնում այժմ գործում են քաղաքացիների դիմումների ընդունման հստակ և պարզեցված ընթացակարգեր:

«Ընդունարանների գործարկումն իրականացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարաններում աշխատանքների կազմակերպման նպատակով սոցիալական համագործակցության համաձայնագրի շրջանակներում»,- տեղեկացնում է նախարարությունը: 

 

Մեկնաբանություններ (1)

Տաթևիկ Սարգսյան
Բարև Ձեզ ։ամուսինս մահացել է 2020թ 04.29 ին ։ունեմ մեկ անչափահաս տղա երեխա ։չեմ աշխատում ։արդեն որպեզ միակողմանի ծնողազուրկ ինչ պես ստանալ երեխայի կենսաթոշակ։խնդրում եմ օգնել քանի որ այս իրավիճակում ես չգիտեմ ոնց անեմ։նախապես շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter