HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավախորհրդատու. սոցփաթեթի «հանգստի բաղադրիչի» կրճատումը խթանելու է գործազրկությունն ու արտագաղթը

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը ներկայացնում է հոդված` կառավարության հուլիսի 7-ի նիստին վարչապետի հնչեցրած այն հայտարարության վերաբերյալ, որ 2017-2019 թվականների միջնաժամկետ ծրագրում կասեցվում է պետական աշխատողներին տրվող սոցփաթեթի «հանգստի բաղադրիչը»:

Ծախսերի օպտիմալացման ծրագրի շրջանակներում հաստիքների կրճատման գործընթաց սկսելու վարչապետի հայտարարությունից դեռևս ուշքի չեկած, կառավարությունը պետական ծառայողներին նոր անակնկալ է մատուցում` սոցիալական փաթեթի «հանգստի բաղադրիչը» 2017-2019 թթ կասեցնելու տեսքով, ինչը մարդկանց մոտ ապագայի նկատմամբ խուճապային տրամադրություն է ստեղծել:

Նշված կասեցումը ըստ էության ողջ սոցիալական փաթեթի կասեցում է, ինչը բացի «հանգստի բաղագրիչից» իր մեջ ներառում է  նաև հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,  ուսման վճար, առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների ձեռքբերում։

Պետական ծառայողներին զրկել սոցիալական փաթեթով տրվող գումարներից, նշանակում է նրանց զրկել ոչ այնքան հանգստի, որքան ընտանիքի սովորող անդամի ուսման վարձի և հիպոթեքային վարկի մարման չնչին հնարավորությունից:

Նշված գործընթացը պատճառաբանվում է այդ ոլորտում կատարված չարաշահումներով, ինչնամենևին համոզիչ չէ: Եթե չարաշահումներ են հայտնաբերվել, ապա դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, և վերջիններիս գործողությունները կախված կամ պայմանավորված չեն «հանգստի բաղադրիչի» կասեցումով:  Սոցիալական փաթեթի կարգապահ շահառուների մեղքը չէ, որ այդ գործընթացում չարաշահումներ են կատարվել,և նրանք չպետք է տուժենայդ օրինազանցություններից:

 Տարիներ առաջ խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին կենսաթոշակների վճարման բնագավառնում, սակայն դա պատճառ չդարձավ, որպեսզի կասեցվեն կենսաթոշակների վճարումները:

Հանգստի բաղադրիչի կասեցումը, ինչպես նաև հաստիքների կրճատումները, ըստ էության, միտված են պետական բյուջեի ծախսերի բեռը թեթևացնելուն: Մինչդեռ բյուջեի ծախսերի կրճատման ուղիները կառավարությունը պետք է փնտրի այլ ոլորտներում:

Միանշանակ է, որ կառավարությունը հետքայլ է կատարում սոցիալական փաթեթի հատկացման իր հռչակած նպատակից, այն է` աշխատողների սոցիալական կարիքների բավարարում, աշխատողների մոտիվացում և աշխատանքի արդյունավետության բարձրացում, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացում, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատում:

 Նշված գործընթացները նվազեցնում են աշխատողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածության աստիճանը, մեծացնում անվստահությունը պետության սոցիալական քաղաքականության նկատմամբ, հանդիսանում են ևս մեկ խոչընդոտ երկրում սոցիալական համերաշխության հասնելու ճանապարհին:

 Կասկածից վեր է, որ նշված գործընթացների արդյունքում կհամալրվի գործազուրկների բանակը, ինչը կխթանի արտագաղթին, իսկ արտագաղթն իրական վտանգ է մեր ազգային գենոֆոնդին:          

Դավիթ Ավագյան

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության իրավախորհրդատու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter