Հեղաշրջման փորձ Թուրքիայում (թարմացվող)
Գիշերը ապստամբների և իշխանության ուժերի միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով սպանվել է առնվազն 190 մարդ, հարյուրավորները վիրավոր են: Ավելի վաղ հայտնում էին 90 զոհի մասին:
Թուրքիայի ոստիկանական զորքերը (ժանդարմերիա) երթևեկության համար փակել են Ստամբուլի ասիական և եվրոպական հատվածները իրար միացնող կամուրջները:
Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ ռազմական օդանավեր են հայտնվել և կրակոցներ են լսվել նաև մայրաքաղաք Անկարայում:
Երկրի վարչապետ Բինարի Յըլդըրըմը թուրքական NTV-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ կատարվածը ապստամբության փորձ է բանակի ներսից: «Այս պահին սա հեղաշրջում կոչել չի կարելի: Սա ապստամբություն է»,- «Հուրիյեթ»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետը և հավելել, որ անվտանգության ուժերը պայքարում են դրա դեմ:
Շատ չանցած՝ Թուրքիայի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ իր ձեռքն է վերցրել իշխանությունը:
Turkish General Army Staff officially declares it seized the power in Turkey. Army confirms:
— DEFCONWarningSystem (@DEFCONWS) July 15, 2016
Թուրքական բանակի հայտարարությունը, ըստ The Guardian-ի, հետևյալն է. «Թուրքական զինված ուժերը լիովին ստանձնել են երկրի ղեկավարումը՝ խախտված սահմանադրական կարգը, մարդու իրավունքներն ու ազատությունները, օրենքն ու ընդհանուր անվտանգությունը վերահաստատելու համար: Բոլոր միջազգային համաձայնագրերը դեռևս գործում են: Հույս ունենք, որ բոլոր երկրների հետ մեր բոլոր լավ հարաբերությունները կշարունակվեն»:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձակուրդում է՝ երկրից դուրս: «Ռոյթերզ»-ի աղբյուրի համաձայն՝ նրան վտանգ չի սպառնում: Ավելի ուշ, CNN Turk-ի հետ տեսազանգի ժամանակ, Էրդողանը քաղաքացիներին կոչ է արել դուրս գալ փողոց:
Turkish President Erdogan: People behind attempted coup "will pay the ultimate price" https://t.co/Tvk4QrZBbp pic.twitter.com/CukIn7edn7
— CBS News (@CBSNews) July 15, 2016
Հաղորդվում է նաև պետական հեռուստաալիքի գործունեության վերահսկման, սոցիալական ցանցերի սահմանափակման, Աթաթուրք միջազգային օդանավակայանի փակման մասին: TRT հեռուստաալիքը հայտնել է, որ փակ են երկրի մյուս օդանավակայանները ևս:

The Guardian-ի հաղորդմամբ՝ զինվորականները փակել են Բոսֆորի կամուրջը՝ թույլ չտալով մեքենաներին դուրս գալ Ստամբուլի ասիական մասից: Լուսանկարը՝ Էմրա Գյուրել / AP
Գիշերը կրակոցներ ու օդային հարվածներ են եղել Անկարայում և Ստամբուլում, ինչի հետևանքով առնվազն 90 զոհ կա, հարյուրավոր մարդիկ վիրավոր են: Թուրքիայի Կարմիր մահիկի ընկերությունը հաղորդել է, որ գիշերվա բռնություններից հետո Անկարայի հիվանդանոցում է գտնվում 800 մարդ, Ստամբուլում՝ 200-ը:
Ժամանելով Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահեցրել է, որ իշխող կուսակցությունը չի հանձնել իշխանությունը: Օդանավակայանների աշխատանքները վերսկսվել են:
BBC-ն հայտնում է, որ Անկարայում ապստամբների մեկ ուղղաթիռ է խոցվել: Հաղորդվում է նաև, որ Բոսֆորի կամուրջներից մեկի վրա, ինչպես նաև Թաքսիմի հրապարակում մի քանի տասնյակ զինվորականներ են հանձնվել: Ըստ վերջին լուրերի՝ ձերբակալվել են 1563 զինվորականներ:
Միաժամանա ապստամբները հայտարարել են, որ շարունակում են պայքարը և քաղաքացիներին խորհուրդ են տվել դուրս չգալ տներից՝ իրենց իսկ անվտանգության համար:

Ավելի ուշ լրատվամիջոցները հաղորդեցին 190 զոհի մասին, իսկ երեկոյան` 20:00-ի սահմաններում նախագահի գրասենյակը հայտնեց 265 զոհերի մասին, որոնցից 161-ը քաղաքացիական անձիք են: Ձերբակալված զինվորների թիվը հասել է 3000-ի, ևս 2700 դատավորներ, ըստ BBC-ի, հեռացվել են աշխատանքից` հեղաշրջման փորձին հնարավոր մասնակցություն ունենալու մեղադրանքով: «Անադոլու» գործակալության տեղեկությամբ` ձերբակալվել է նաև Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալփարսան Ալթանը: Անկարայում, ինչպես Թվիթերում նշում է The Guardian-ի` Միջին արևելքի թղթակիցը, տոնում են հեղափոխության տապալումը:
Carnival atmosphere in Ankara's Kizilay right now celebrating the coup's defeat pic.twitter.com/XjEXdyE0cF
— Kareem Shaheen (@kshaheen) 16 июля 2016 г.
Թուրքիայի ռազմական հեղաշրջումները
1960թ-ի հեղաշրջումն իրագործվել է երիտասարդ սպաների խմբի կողմից և ուղղված է եղել Դեմոկրատական կուսակցության դեմ
1971թ-ի դեպքերը կոչվում են «հեղաշրջում հուշագրով», քանի որ զինված ուժերը հուշագիր ներկայացրին՝ տանկեր ուղարկելու փոխարեն
1980թ.-ի ռազմական հեղաշրջումը հաջորդել է 1970-ականներին աջակողմյան և ձախակողմյան խմբերի միջև զինված հակամարտությանը
1997թ.-ին «պոստ-մոդեռն» անունով հայտնի այս հեղաշրջումը հանգեցրել է երկրի իսլամիստ վարչապետ Նեչմետին Էրբականի հրաժարականին (աղբյուրը՝ bbc.com)
Գլխավոր լուսանկարը՝ @agirecudi / Twitter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել