Արտգործնախարարության նախնական տեղեկություններով, Թուրքիայում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ նախնական տեղեկություններով Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։
Թուրքիայում տեղի ունեցած իրադարձություններից տուժած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ԱԳՆ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ +374 60 620552:
ՀՀ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում կապ հաստատել թեժ գծի միջոցով, խնդրում ենք կապ հաստատել հետևյալ էլ.փոստի հասցեով՝ [email protected], ինչպես նաև ԱԳՆ սոցիալական ցանցերի միջոցով։
«Թուրքիայի տարածքում աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ԱԳՆ։ Այլ երկիր մեր շահերը Թուրքիայում չի ներկայացնում»,- նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել