
Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ
Նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այսօր տեղի է ունեցել ՀՀ նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:
Քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և դրա ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել