2016-ի առաջին հնգամսյակում հանցագործությունների թիվը 20%-ով աճել է
Դիանա Ղազարյան
Ոստիկանության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ 2016թ. հունվար-մայիսի ամիսներին գրանցվել է 8 108 հանցագործություն։ Այն, ի համեմատ 2015 թվականի նույն ժամանակահատվածի, 1375-ով ավել է։
ՀՀ-ում գրանցած հանցատեսակներում առավել մեծ թիվ են կազմում ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր, այնուհետ առանձնապես ծանր բնույթի հանցագործությունները։
Այս տարվա հունվար-մայիս ամսիներին գրանցված հանցագործություններից 90-ը կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ։
Ի համեմատ 2015 հունվար-մայիս ամիսների՝ անձի դեմ ուղղված հանցագործությունները ևս ավելացել են՝ 1 773-ից դառնալով 1 996․ մասնավորապես մեծ թիվ են կազմում դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը (441)։
2016-ի հինգ ամիսներին ՀՀ-ում գրանցված առավել խոշոր հանցատեսակը սեփականության դեմ ուղղվածն է․ այս տեսակ հանցագործության 3 360-ից միայն 3072-ը անձնական գույքի հափշտակություններն են՝ մասնավորապես գողություն (2 451 դեպք), մեծացել է նաև խարդախությունների քանակը (433)։ Նաև 2,5 անգամ աճել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 481-ից դառնալով 1248։ Այս հանագործության քանակական աճն ամենամեծն է։
Իսկ նախորդող ամսիներին գրանցված հանցատեսակներին ծանոթացեք ստորև։
Այս հնգամսյակում նվազել են տնտեսական գործունեության, հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։
Հանցաքանակները՝ ըստ մարզերի
Բացի Տավուշից, մնացած բոլոր մարզերում հանցագործությունների քանակը, ի համեմատ 2015 թվականի հունվար-մայիս ամիսների, աճել է։ Կատարված հանցագործությունների ծավալով առավել աչքի է ընկնում Երևանը (4 002), որտեղ գրանցվել է ընդհանուր հանցագործությունների թվաքանակի գրեթե կեսը, այնուհետ Կոտայքն է (667), հաջորդը՝ Լոռին (591)։ Իսկ մարզային հանցաքանակներն առավել մանրամասն ներկայացված է գծապատկերում։
Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը կարծում է, որ հանցագործությունների աճը մեծամասամբ պայմանավորված է քաղաքացիների՝ սոցիալական ոչ բարվոք դրությունից․ «Անձամբ ուսումնասիրել եմ հանցագործությունների միջազգային վիճակագարությունը, այնտեղ հստակ նշված էր՝ երբ մարդու սոցիալական վիճակը վատանում է, արդեն հափշտակությունների դեպքերն ավելանում են։ Մարդկանց սոցիալական դրությունը անմիջականորեն կապվում է հանգացործությունների աճի հետ»,- նշում է փաստաբանը։
Դիտարկելով իր՝ վերջին ժամանակների աշխատանքային գործունեությունը՝ փաստաբանն արձանագրել է աճ՝ խարդախությունների, միջանձնային վեճերի, հափշտակությունների դեպքերում։ Հափշտակությունների թվաքանակի աճը Ֆարմանյանին չի զարմացնում, քանի որ հայաստանցիների սոցիալական դրությունը «խթանում» է այդ հանցատեսակի տարածմանը։ Փաստաբանին մտագոհում է ընտանեկան բռնությունների աճը, որը կրկին ծագում է ընտանիքների սոցիալական դրությունից։ Նշում է՝ մեծացել է քաղաքացիների՝ իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ պատկերացումները, սակայն դրանք դեռևս իրավագիտակցության աճ չենք կարող համարել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել