HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամռանն զգուշացեք խառը և ճարպոտ սննդից

Հուլիսի 16-ին Վանաձորի ինֆեկցիոն     հիվանդանոց է ընդունվել  ստամքոս-աղիքային համակարգի խանգարումներով 5 հիվանդ, որոնցից 4-ը մինչև 18 տարեկան երեխաներ են, իսկ  1-ը՝ 18 տարեկան: 

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ ընդունվելու պահին  հիվանդների վիճակը   եղել է միջին ծանրության, ունեցել  են փսխում և լուծ:   Հիվանդները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահի դրությամբ նրանց վիճակը բավարար է և բարելավվում   է:  Նոր հիվանդներ չկան։   

Առողջապահության նախարարության մասնագետների խումբն անմիջապես արձագանքել է դեպքին և  իրականացրել համաճարակաբանական հետազոտություն։ Պարզվել է,  որ բոլոր հիվանդները 2016 թվականի հուլիսի 14-ին մասնակցել  են անտառում  կազմակերպված խնջույքի,  որի ընթացքում օգտագործել են խառը և բազմազան սնունդ: Հարցվել են խնջույքի մյուս բոլոր մասնակցիները։ Նրանց շրջանում գանգատներ ունեցող անձինք չեն հայտնաբերվել: Բոլորին հորդորվել է առաջին իսկ գանգատների դեպքում՝ սրտխառնոց, փսխում, լուծ, անհապաղ դիմել բժշկի:

Առողջապահության նախարարությունը կրկին անգամ հորդորում է ամռան սեզոնին բնության գրկում միջոցառումներ կազմակերպելիս խստորեն հետևել հիգիենայի կանոններին, օգտագործվող միրգը և բանջարեղենը լվանալ ոչ թե գետի կամ լճի, այլ միայն խմելու ջրով, խուսափել շուտ փչացող սննդամթերք, մասնավորապես՝ կրեմային հրուշակեղեն, աղցաններ օգտագործելուց: Չօգտագործել սառնարանային պայմաններում պահպանման ենթակա սննդամթերք,  ուտել ոչ ճարպոտ և դյուրամարս սնունդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter