HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսավոր Հայաստան կուսակցության խորհրդի հայտարարությունը

Լուսավոր Հայաստան կուսակցության խորհուրդը քիչ առաջ հայտարարություն տարածեց այսօր Էրեբունի ՊՊԾ գնդում կատարվող իրադարձությունների մասին. 

«Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր քաղաքական համոզմունքները խարսխում է քաղաքակիրթ քաղաքական բանավեճի վրա, որը զերծ է բռնության մեթոդներից և բացառում է քաղաքական մենաշնորհների հաստատումը իր բոլոր հնարավոր հետևանքներով։ Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում տարիների ընթացքում հասունացած բռնության մշակույթի և քաղաքական ատելության հետևանքն է, ինչը, ցավոք սրտի, այս անգամ ևս հանգեցրեց նոր արյունահեղության։ Մենք ցավ ենք ապրում յուրաքանչյուր մարդկային կորստի համար։ Մենք գտնում ենք, որ ներկայումս ամեն բան հարկավոր է անել՝ խուսափելու հետագա արյունահեղությունից և քաղաքական բռնությունների նոր ալիքից, ուստի ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես բանակցությունների ճանապարհով, ինչի համար պետք է ցուցաբերել զսպվածություն և գնալ խաղաղ երկխոսության»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter