
Գիշերը «Սասնա ծռեր»-ի անդամներն ազատ են արձակել ոստիկաններից մեկին
Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման և այնտեղ գտնվող ոստիկաններին ազատ արձակելու վերաբերյալ երեկ բանակցություններ են սկսվել Ժիրայր Սեֆիլյանը հետ: Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի խնդիրը և զոհեր չլինեն: Նա հավաստիացրել է, որ պատրաստ է ամենաբարձր մակարդակով, նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների գնալ հանգուցալուծումը գտնելու համար: Այս մասին «Հետքի» հետ զրույցում պատմեց ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, «Հիմնադիր խորհրդարան»- ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ենիգոմշյանն այցելել է ՊՊԾ գունդ: «Սասնա ծռեր» խմբի անդամները, որպես բարի կամքի դրսևորում, ազատ են արձակել ոստիկաններից մեկին:
Ավելի մանրամասն քիչ հետո կներկայացնենք Ալեք Ենոգոմշյանի հետ հարցազրույցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել