HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՊԾ գնդի տարածքում տուժածներից մեկը դուրս է գրվել, ևս 5-ը դեռ ստացիոնար բուժում է ստանում

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 17-ին սկսված զինված միջադեպի արդյունքում  հոսպիտալացվել է 6 տուժած։  Այսօր առավոտյան նրանցից մեկը դուրս է գրվել։  Այս է տեղեկացնում  առողջապահության նախարարությունը:

Այս պահի դրությամբ վերակենդանացման բաժանմունքներում են գտնվում հրազենային վնասվածք ստացած երկու տուժածներ («Էրեբունի» ԲԿ և ՊՆ կենտրոնական զինվորական հոսպտալ)։ Նրանց վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր` դրական շարժընթացով։  Երկուսին էլ վիրահատել են։

Մեկ այլ տուժածն ախտորոշվել է սրտային անբավարությամբ «Սուրբ գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստացած անհրաժեշտ բուժօգնության արդյունքում այժմ վիճակը բավարար է։

Այս պահի դրությամբ ստացիոնար բուժում է ստանում  5 տուժած, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում, 1-ը` «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում,  1-ը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և ևս 1-ը` ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում։

Եվս երեք տուժած անհրաժեշտ բժշկական օգնություն է ստացել ամբուլատոր պայմաններում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter