HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ-ն հորդորում է դադարեցնել զինված դիմադրությունը

Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որը նույնությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին:

Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է բռնությամբ պահվող այլ անձանց ազատ արձակելուց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, զենքերը վայր դնելուց և իշխանություններին հանձնվելուց։

Կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար:

ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր և հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել: Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի և այլ ծանր հետևանքների հանգեցնող հանցավոր գործողություններից և դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ և հնարավորություն»:

Մեկնաբանություններ (1)

Arman
Մենք իրավունք ունենք ընտրությունից ընտրություն բռնազավթել իշխանությունը, թալանել երկիրը եւ մղել միլիոնավոր հայերի արտագաղթել սեփական հայրենիքից, մենք իրավունք ունենք գրպանել բանակի հզորացմանն անհրաժեշտ գումարները եւ թուլացնել Հայաստանն այն աստիճանի, որ միայն պարապները չեն ուզում հարձակվել մեզ վրա, խլել մեր հողերը եւ կամ մեր ինքնիշխանությունը, սպանել մեր զինվորներին, մենք իրավունք ունենք ձեզ գնդակահարելու մարտի մեկին եւ սպանելու ձեզ, մենք իրավունք ունենք ձեզ բռնելու եւ նետելու բանտերը ձեր քաղաքական խաղաղ պայքարի համար, մենք իրավունք ունենք ձեզ ծեծի ենթարկել անգամ ամենաանմեղ քաղաքական ակցիան իրականացնելու փորձի համար, եւ ընդհանրապես մենք իրավունք ունենք խախտել սահմանադրությունն ու օրենքները ամեն քայլափոխի, իսկ դուք պարտավոր եք չըմբոստանալ եւ շարժվել այդ սահմանադրության տառին համապատասխան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter