«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմում է հուլիսի 17-ին իշխանությունների, «Սասնա Ծռեր» խմբավորման և Ժիրայր Սեֆիլյանի միջև սկսված բանակցությունների մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի լուսադեմին` 05:30-ի սահմաններում, «Սասնա Ծռեր» խմբավորումը գրավել է ոստիկանության ՊՊԾ գունդը Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Խմբավորման պահանջը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, իսկ իշխանությունների հետ բանակցություններին մասնակցելու համար պահանջում են հունիսի 20-ին ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել