HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կալանավորվել է մաքսային տեսուչը՝ «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակցին ծեծի ենթարկելու գործով

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խ.-ին ծեծի ենթարկելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում փոփոխվել է մաքսային տեսուչ Հարություն Թ.-ին առաջադրված մեղադրանքը:

Վերջինիս առավել ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդհոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել՝ Վարազդատ Խ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Հարություն Թ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ  Հարություն Թ.-ն դիտավորությամբ բռունցքով ուժգին հարվածներ էր հասցրել Վարազդատ Խ.-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter