HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք

Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է ուսումնական հավաք՝ մասնակցությամբ զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի: ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի փոխգործակցության շրջանակում հավաքին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության ծառայությունը:

«Բանակային զորամիավորումների և պաշտպանության բանակի զորամասերի ֆիզիակական պատրաստության պետերի 5-օրյա հավաքը միտված էր նրանց մասնագիտական պատրաստության մակարդակի ստուգմանը, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործմանը: Հավաքի շրջանակում ՀՀ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի սպաները հավաքի մասնակիցներին ներկայացրել են սպորտի ոլորտում կատարված աշխատանքներն ու առաջիկայում ներդրվելիք նորամուծությունները:

Ստուգողական պարապմունքների միջոցով գնահատվել են մասնակիցների տեսական ու գործնական հմտությունները:

Ուսումնական հավաքի ընթացքում անցկացվել են նաև դասային որակավորման քննություններ»,- հայտնում է ՊՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter