HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր. ՄԻՊ

Երևանի Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած խաղաղ հավաքի ընթացքում արձանագրվել են քաղաքացիների իրավունքների խախտման ակնհայտ դեպքեր: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

«Ավելին, զանգվածային լրատվության միջոցներով տարածվել են տեղեկություններ խոշտանգման փաստերի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ դրանք պարունակել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ մեր կողմից քրեական գործի հարուցման հարցի լուծման նպատակով ուղարկվել են քրեական հետապնդման մարմիններին: Այդ վարույթների ընթացքի նկատմամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դրսևորվելու է խիստ հետևողականություն:

Այսօրվա հավաքի կապակցությամբ անհրաժեշտ է.

1. Ոստիկաններին՝ խստորեն պահպանել օրինականության և համաչափության սկզբունքները, ի սպառ բացառել հավաքի՝ իրավախախտում թույլ չտված մասնակիցների իրավունքների նկատմամբ որևէ անհիմն միջամտություն, առավել ևս բռնության որևէ դեպք,

2. Հավաքի մասնակիցներին՝ խստորեն պահպանել հավաքի խաղաղ բնույթը, օրինականության սահմաններում գործող ոստիկանների նկատմամբ թույլ չտալ ագրեսիայի և վիրավորանքի որևէ դրսևորում:

լուսանկարը՝ Անի Գևորգյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter