Երեւանում կվերաբացվի գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը
Հուլիսի 23-ին Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում՝ «Մալիբու» սրճարանի հարևանությամբ, կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:
Տոնավաճառը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այս մասին տեղեկացնում է Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախարարությունից նաեւ հայտնում են, որ Երեւանի Կասյան փողոցի վերջնամասում գործող տոնավաճառին այս տարի մասնակցել են 1740 գյուղացիական տնտեսություններ: Օրական իրացվել է շուրջ 40-50 տոննա գյուղմթերք:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրում է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից, գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են: Մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառի ավարտին կազմակերպվում են տարածքի մաքրման աշխատանքներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել