
Ավտոմեքենայի պայթունից մահացել է լրագրող Պավել Շերեմետը
Այսօր առավոտյան Կիևում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է լրագրող Պավել Շերեմետը: Պավել Շերեմետն աշխատում էր «Ukrainska Pravda» թերթում:
Ուկրաինական www.kyivpost.com –ը հայտնում է, որ ավտոմեքենան պայթել է, երբ լրագրողն առավոտյան 7:45-ին այն վարելելիս է եղել Կիևի կենտրոնական հատվածում՝ Ի. Ֆրանկո և Բ. Խմելնինսկի փողոցների անկյունում: Մեքենան պատկանում էր «Ukrainska Pravda» թերթի հիմնադիր-խմբագիր Ալյոնա Պրուտուլային:
Պավել Շերեմետը 44 տարեկան էր, ծնվել էր Բելառուսում և երկար տարիների աշխատել ռուսական հեռուստաընկերություններում, ղեկավարել ОРТ-ի հատուկ տեղեկատվական նախագծերը, իսկ հինգ տարի առաջ տեղափոխվել էր Ուկրաինա:
Ունի երկու երեխա՝ որդի և դուստր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել