HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Հիդրո Կորպորացիա»-ն Արգիճի գետի վրա կառուցած ՀԷԿ-ը վերազինելու դիմաց արտոնություն կստանա

«Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ն ապրանքների ներմուծման մաքսային արտոնություն ստանալու նպատակով դիմել է կառավարությանը:

Կառավարության կայքից տեղեկանում ենք, որ «Հիդրո Կորպորացիա»-ն մտադիր է մինչեւ այս տարվա վերջ Թուրքիայից Հայաստան ներմուծել 850 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 1025 տոննա ապակեմանրաթելային խողովակներ: Ընկերությունն ակնկալում է, որ կառավարությունը երեք տարով կերկարաձգի ներմուծման համար վճարվելիք ավելացված արժեքի հարկը:

Հարցը գործադիրը կքննարկի իր վաղվա նիստում: Էկոնոմիկայի նախարարության կողմից կառավարության քննարկմանը ներկայացված նախագծից տեղեկանում ենք, որ 2005թ.-ին հիմնադրված «Հիդրո Կորպորացիա» ընկերությունը նպատակ ունի վերազինել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում, Արգիճի գետի վրա կառուցած փոքր ՀԷԿ-ը:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում, ըստ նախագծի, կպահպանվի ՀԷԿ-ում առկա 15 աշխատատեղը եւ կստեղծվի շուրջ 10 ժամանակավոր աշխատատեղ:

Նշենք, որ Արգիճին Սեւանա լիճ թափվող ամենախոշոր գետն է, եւ ՀԷԿ-ը կառուցվել է բնապահպանական կազմակերպությունների եւ տեղի բնակչության վրդովմունքի եւ ընդվզման պայմաններում: Բնապահպանները նշել էին, որ շինարարությունն ապօրինի է եւ խախտում է «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը:

Լուսանկարը՝ Վարդան Գալստյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter