Հայտարարվել է Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթ
Երեւանի քաղաքապետարանը եւ Մշակույթի նախարարությունը հայտարարել են բանաստեղծ Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի բաց մրցույթ:
Քաղաքապետարանի կայքում հրապարակված են մրցույթի պայմանները: Հուշարձանը պետք է մարմնավորի հայ նշանավոր բանաստեղծի կերպարը, արտահայտի նրա հայրենասիրական եւ ազգային–գաղափարախոսական արժեքները։
Հուշարձանը տեղադրվելու է Օղակաձեւ զբոսայգու 5–րդ հատվածում գտնվող շատրվաններին հարակից տարածքում, առավելագույնը 16 քմ մակերեսի վրա։ Մրցութային առաջարկությունների ընդունման վերջնաժամկետը 2016թ. հոկտեմբերի 20–ն է: Ներկայացված աշխատանքներից և ոչ մեկը իրականացմանը արժան չհամարելու դեպքում, հանձնաժողովը իրավասու է հայտարարել մրցույթի 2–րդ փուլ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել