
Ցուցարարներին ահաբեկում են. «Հիմնադիր խորհրդարան»
«Հիմնադիր խորհրդարանից» «Հետքին» են փոխանցել հաղորդագրություն որ իշխանություններն ուսումնասիրում են ցույցերի տեսագրություններն ու ահաբեկում դրանց մասնակցություն բերած քաղաքացիներին:
«Այս պահին հեռախոսազանգ ստացանք, որ ՀՀԿ-ն և թաղային խուժանը զբաղված են ցույցերի տեսագրություները ուսումնասիրելով, ցուցարաներին գտնելով, նրանց տներ այցելելով, զանգելով, ահաբեկելով: Հորդորում ենք ոստիկանությանը հայտնաբերել և գտնել ժողովրդին ահաբեկող անձանց և միջոցներ ձեռնարկել, քանի որ դա հղի է վտանգով, որ քաղաքի տարբեր մասերում հնարավոր դառնան բռնությունները քաղաքացիների նկատմամբ և միջև: Հայաստանի հանրապետական կուսակցությունը չի դադարում իր դավադրական գործունեությունը ժողովրդի նկատմամբ: Ոստիկանությունը պարտավոր է կանխել Սարի Թաղի նախադեպը»,-ասվում է «Հիմնադիր խորհրդարանի» հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել