HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասունացել է պահը ժողովրդի հետ դեմ առ դեմ խոսելու. «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

Հանրության ջանքերով դեռ հաջողվում է կասեցնել եղբայրասպան բախումը: Քաղաքացիները իրենց վրա վերցրեցին ոստիկանության զայրացած հարվածը՝ ենթարկվեցին ծեծի, խոշտանգումների, նվաստացումների, ձերբակալությունների եւ հետապնդումների, սակայն իրենց մարմիններով շարունակում են զսպել արնախում գործողությունները:

Սերժ Սարգսյանը այս ճգնաժամային իրավիճակում գործում է հանրությունից գաղտնի: Առայսօր չեն գումարվել Անվտանգության խորհրդի, կառավարության եւ Ազգային Ժողովի արտահերթ նիստեր, իսկ ՀՀ Նախագահին կից Հանրային խորհուրդը իր նիստը անցկացրել է փակ դռների հետեւում:

Պետության բարձրագույն ղեկավարները ստեղծված իրավիճակում անձնական պատասխանատվությունից խուսափելու համար ժողովրդի հետ շփման մեջ է միայն ոստիկանության ծառայողների միջոցով, որոնց քաղաքացիների դեմ ուժ գործադրելու իրավունքը ոչնչով սահմանափակված չէ: Նման պայմաններում երաշխավորված չեն մարդու կյանքի, առողջության, անձնական անձեռնամխելիության եւ ազատության իրավունքները:

Սերժ Սարգսյանը իր պաշտոնը ստանձնելիս Աստծո և ժողովրդի առջև երդվել է անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները՝ հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը: Այդ երդումը հարկադրում է նրան այսօր անձամբ հանդիպել Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիների հետ և բացատրություններ տալ, թե ինչու մեր երկրում անհնար է դարձել ապահովել անվտանգությունը առանց մեր հայրենակիցների արյունը թափելու: Հասունացել է պահը խոսել դեմ առ դեմ ողջ ժողովրդի առջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter