HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանուշ Խառատյան․ «Հնարավոր եւ անհնար իրավիճակներ»

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է այսօրվա «հնարավոր եւ անհնար իրավիճակները»

Հնարավոր իրավիճակ 1
Ելույթ է ունենում մեր երկրի նախագահը և ասում, որ ինքը և իր գլխավորած իշխանությունը կանգնած են շատ դժվար իրավիճակի առաջ: Ասում է, որ իրենց համար անընդունելի և անհնար է հրաժարականի մասով ապստամբների պահանջն ընդունելը, որ ինքը իշխանությունն ստանձել է ժողովրդի քվեով և չի կարող այնքան անպատասխանատու գտնվել, որ երկրի համար դժվարին պայմաններում հրաժարվի մեծամասնության կողմից քվեարկությամբ իրեն վստահված իշխանությունից: Ասում է, որ իրենք բազմիցս են հայտարարել, որ գիտակցում են մեր երկրում չլուծված խնդիրների բեռը, բայց առաջարկում է ըմբռնումով մոտենալ դրանց, քանի որ, «ինչպես տեսնում եք»՛, մենք կամաց կամաց դրանք լուծում ենք, համենայն դեպս՝ լուծման կամք ունենք: Միայն անխոհեմ և անպատասխանատու մարդիկ, ովքեր չգիտեն և չեն հասկանում երկրի իրական դժվարությունները, կարող են այս պայմաններում բռնության ճանապարհն ընտրել՝ փորձելով թելադրել երկրի օրինական իշխանությունների հրաժարականը և երկիրը ընկղմել քաոսի մեջ: ԵՎ որ իրենց պարտականությունն է օր առաջ «լիկվիդացնել» երկրի առաջ կանգնած այդ վտանգը:

(Հետևանք 1,- երկրում առկա բոլոր արտաքին ու ներքին պրոբլեմները մնում են, կոռուպցիան կրկնապատկվում է, աղքատությունն ավելանում է, քաղաքական հնազանադությունը մեծանում է, Ղարաբաղի ինքնորոշված կարգավիճակի խնդրի լուծումը տապալվում է ...)

(Հետևանք 2,- անհնազանդության ու դիմադրության խմբերն ավելանում են, տարածվում են երկրով մեկ, թափանցում են ուժային կառույցներ, սահմանային գոտում ակտիվանում են ռազմական գործողությունները, դիմադրության մարտիկները որպես կամավորներ նետվում են սահման, նրանց մերժում են զենք տալ, Ռուսաստանը նախաձեռնում է բանկացային քննարկում./այստեղից հետևայքների շատ տարբերակներ կան/...)

Հնարավոր իրավիճակ 2

Ելույթ է ունենում մեր երկրի նախագահը և ասում, որ այնպես չի, թե ինքն ու իր գլխավորած իշխանությունները չգիտեն և չեն հասկանում Հայաստանի ներքին ու արտաքին պրոբլեմները: Իրենք անխոնջ աշխատում են դրանք լուծելու ուղղությամբ, բայց ահա որոշ «զինված խմբավորումներ»՛ չեն ուզում տեսնել այդ աշխատանքը և փորձում են ապակայունացնել իրավիճակը: Ինքը բազմիցս է խոսել զինված խմբավորումների առկայության մասին, դեռևս աշնանից սկսած ջանքեր են թափվել դրանք վերացնելու, բայց, ինչպես հանրությունը տեսնում է, իրենց ջանքերը միշտ չէ, որ դրական լուծում են տվել: Այս խնդիրը վերջնականապես լուծելու համար Հայաստանի իշխանությունները որոշել են ձերբակալել բոլոր հնավոր կասկածյալներին և արմատապես լուծել դիմադրության ամեն հնարավորություն վերացնելու հարցը:

(Հետևանք 1,- երկրում առկա բոլոր արտաքին ու ներքին պրոբլեմները մնում են, կոռուպցիան կրկնապատկվում է, աղքատությունն ավելանում է, քաղաքական հնազանադությունը մեծանում է, արտագաղթն ու փախաուստն ավելանում են ...)

(Հետևանք 2,- դիմադրության մարտիկները ձերբակալված են, հասարակությունը՝ հոգնած, տագնապած, անհույս, սահմանային գոտում ակտիվանում են ռազմական գործողությունները, կամավորներ չեն հայտնվում... )

Անհնար իրավիճակ 1

Ելույթ է ունենում մեր երկրի նախագահը և ասում, որ ինքն անհրաժեշտ է համարում քվերակության դնել կառավարության նկատմամբ հանրային վստահության հարցը (տարբերակ՝ նախագահի նկատմամբ հանրային վստահության հարցը): Բոլոր դեպքերում առաջ է գալիս քվեները հաշվող և հատկապես ամփոփող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նկատմամբ անվստահության խնդիրը: Տարբերակներ՝ ա/կառավարությունը առաջնորդվում է առկա Կենտրոնական ընտրական հանձնաժողովով, ապստամբները-դիմադրությունը ձևավորում է իր՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բ/Ձևավորվում է երկու կողմերից հավասար թվով ներկայացուցիչներով խառը Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ընտրատեղամասերը, ընտրության վերահսկողությունը... և այլն՝ մշակվում է խառը հանձնաժողովի միջոցով: Քվեարկության արդյունքներով որոշում է առաջիկա իշխանությունների ձևավորման հարցը:

Անհնար իրավիճակ 2
Ելույթ է ունենում մեր երկրի նախագահը և ասում, որ չնայած իր բոլոր դրական ջանքերին՝ հնարավոր է, որ ինքն ինչ որ սխալներ թույլ է տվել, բայց հիմա տեսնում է, որ մեր երկրում հանրային ընդվզումն այնքան մեծ է, որ ինքն այլևս հնարավոր չի համարում երկրի կառավարման խնդիրը թողնել հանրային անվստահության իշխանության ձեռքին: Ելնելով մեր երկրի ապագայի առաջ պատասխանատվությունից, ինքն առաջարկում է օր առաջ հրավիրել «վստահության կառավարություն» ձևավորելու խնդրի քննարկուներին: Իր տեսած օրակարգը... Ապստամբների պատկերացրած օրակարգը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter