HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դոլարի դերը. մայիս

Տարեսկզբին գրանցված աճից հետո դոլարայնացման մակարդակը Հայաստանում վերջին 2-3 ամսում նվազման որոշակի միտումներ է ցուցաբերում։

ՀՀ Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) հանրապետությունում դոլարայնացման մակարդակը չափում է հինգ ուղղությամբ՝ հիմնված ավանդների ու վարկերի ցուցանիշների վրա։ Սովորաբար, առավել կարևորվում են ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունն ու ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունը (տես ինֆոդրաֆիկայում՝ D1 և D2)։ Այդ երկու ուղղություններով էլ մայիսին նվազում է գրանցվել թե ապրիլի, թե 2015 թվականի տարեվերջի և թե նույն տարվա մայիսի համեմատ։ Այդ և մնացած երեք ուղղությունների ցուցանիշներն առավել մանրամասն ներկայացված են ինգոֆրաֆիկայում։

Այնուամենայնիվ, ՀՀ բանկերում ավանդների և վարկերի կազմում շարունակում է գերակշռել դոլարը՝ տնտեսությունը կախյալ վիճակում պահելով արտարժույթից։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter