HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվում է «Հայ գորգագործական մշակույթը» հանրապետական առաջին գիտաժողովը

Նոյեմբերի 18-ից 19-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում անցկացվում է «Հայ գորգագործական մշակույթը» խորագրով հանրապետական գիտաժողով:

Գիտաժողովն անդրադառնում է ՀՀ թանգարաններում պահվող, հայոց ժողովրդական կիրառական-գեղազարդման արվեստին վերաբերող արժեքներին, մասնավորապես գորգերին ու գորգագործությանը՝ որպես ազգային ինքնության ու ավանդույթների յուրահատուկ կրողների:

ՀՀ մշակույթի նախարարության և ժողովրդական ստեղծագործության կենտրոնի նախաձեռնությամբ ընթացող գիտաժողովին նախատեսված է երկու տասնյակ զեկուցում: Մասնակիցները կանդրադառնան հայոց գորգագործական մշակույթի ծագումնաբանության հիմնահարցերին, հայոց ոստայնագործական մշակույթի առանձնահատուկ տեսակի՝ գոբելենի ծագումնաբանությանը, հայկական զարդարվեստի երկրաչափական մոտիվների ու դրանց արդի կիրառությանը:

Գիտաժողովի մասնակիցները նաև կքննեն ադրբեջանական գորգագործական արվեստի լայնամասշտաբ քարոզչությունը ու հայկական գորգերը յուրացնելու հավակնությունները:

Գիտաժողովի օրերին գործում է նաև «Գորգը՝ ինքնության վկայագիր» խորագրով ցուցադրությունը, որում նմուշեր են ներկայացված Շարամբեյանի անվ. ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գորգերի հավաքածուից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter