Ոստիկանության բաժիններ են տարվել 136 քաղաքացիներ, որոնց մի մասը ձերբակալվել է
Հունիսի 21-ի գիշերը ոստիկանության բաժիններ տարված քաղաքացիների մասին ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք նույնությամբ.
«ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 21-ի գիշերը իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ:
Օրենքով սահմանված ժամկետում կասկածը չհիմնավորվելու բոլոր դեպքերում անձինք ազատ են արձակվել ոստիկանությունից կամ ներկայացվել են նախաքննության մարմնին՝ քննչական գործողություններ կատարելու համար:
Հանցագործություն կատարելու կասկածը բավարար լինելու հիմքով մի քանի դեպքերում նախաքննության մարմնի կողմից իրականացվել է «ձերբակալում» քննչական գործողություն: Ձերբակալվածների թիվը կհայտնվի լրացուցիչ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել