HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Աղվան Հովսեփյանը և Ռիչարդ Միլսը

Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին։ Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

Հանդիպմանը  մասնակցել են նաև  ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության պետ Ամանդա Ֆիլպոտը, իրավապահ համագործակցության ծրագրերի խորհրդատու Անդի Հոլովեյը, իրավապահ համագործակցության ծրագրերի համակարգող Մարիցա Հովհաննիսյանը։

Դեսպանը ՀՀ ՔԿ նախագահին է ներկայացրել տիկին Ֆիլպոտին և պարոն Հոլովեյին, ովքեր վերջերս են ստանձնել իրենց նոր պարտականությունների իրականացումը՝ ընդգծելով ՀՀ Քննչական կոմիտեի հետ՝ որպես կարևոր գործընկերոջ, արդյունավետ փոխգործակցության շարունակության կարևորությունը։

ՀՀ ՔԿ նախագահը բարձր է գնահատել կոմիտեի մի շարք հավակնոտ նախաձեռնություններին ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերված տեխնիկական աջակցությունը, որի արդյունքում կոմիտեի աշխատանքի արդյունավետությունը, կազմաիրավական ընթացակարգերը որակական նոր հարթություն են տեղափոխվել։ Քննչական բոլոր ստորաբաժանումներում ներդրվել է քրեական գործերի թվայնացումը, մշակվել և արդեն գործարկվել է արխիվի էլեկտրոնային հաշվառման համակարգը, իսկ առաջիկայում կփորձարկվի նաև էլեկտրոնային նախաքննության ծրագիրը։ Այս համակարգերի արդյունավետ գործարկման համար կարևորվում է ներքին ցանցի ապահովումը, որի ստեղծման հարցում մեծ է դեսպանատան աջակցությունը։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների նոր հնարավորությունների կիրառումը քննչական աշխատանքում էապես նպաստում է քննության արդյունավետության բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Հետևողական քայլեր ենք ձեռնարկում՝ ապահովելու քննիչների հասանելիությունը երկրում առկա տեղեկատվական հիմնական շտեմարաններին, ինչն էապես կնպաստի  նախաքննության ժամկետների անհարկի ձգձգումների կրճատմանը, ողջամիտ ժամկետների պահպանմանը»,- նշել է Ա.Հովսեփյանը։

Դեսպանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը և հավաստել, որ պատրաստակամ են շարունակել արդյունավետ փոխգործակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զինված խմբի կողմից հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը և դրան հաջորդած իրադարձություններին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Երկուստեք կարևորվել է խաղաղ հանգուցալուծումը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter