Ի՞նչ վնաս է հասցվել շրջակա միջավայրին
ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ բնապահպանական պետական տեսչության կողմից 18-22.07.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 1,33 մլն դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել 0.95 մլն դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 350,0հզ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 753,75հզ.դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 108,75 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արարատի տարածքային բաժնի կողմից 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200,0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել 90,0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երևանի տարածքային բաժնի կողմից ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ. դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 30,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 525,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 9 որոշում՝ 450,0հազ. դրամով, որից.
Երևանի և Արմավիրի տարածքային բաժինների կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50,0հազարական դրամի վարչական տուգանքի որոշումներ:
Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100,0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100,0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400,0հազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 190,0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 3 գործի քննության արդյունքում կայացվել է 300,0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 175,0.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15,0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 130,0hազ.դրամ ընդհանուր գումարով և հաշվարկվել է 3,0hազ.դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից.
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ապօրինի ձկնորսության փաստի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 3,0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար /խեցգետնի ապօրինի որս/ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0,83մլն.դրամ:
Մեկնաբանել