Ներսես Նազարյանը նշանակվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
Հուլիսի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Նախարար Երիցյանը ներկայացրել է Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանին՝ նշելով, որ երկար տարիներ արտակարգ իրավիճակների համակարգում իրականացրած ծառայության արդյունքում ինքն այսօր արդեն արժանի է ստանձնելու այդ պաշտոնը:
Ա. Երիցյանը ներկայացրել է նաև փ/ծ գեներալ-մայոր Ներսես Նազարյանին, ով նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ - Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ: Նախարարը շնորհավորել և հաջող ծառայություն է մաղթել՝ նշելով, որ նշանակումը ճիշտ է և խոստումնալից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել