
Ալեք Ենիգոմշյան. «Ներսում տիրում է բարձր կորով և ներդաշնակ մթնոլորտ»
Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամ Ալոք Ենիգոմշյանը ուժային կառույցների և ոստիկանության գործելաոճը բնութագրում է «քրեական հանցագործների՝ ստոր, դավադիր գործելաձևին հարիր»:
Ենիգոմշյանը ասում է, որ արդեն չորրորդ օրն է` ՊՊԾ գնդում բացակայում են սննունդն ու կապի միջոցները, իսկ երեք օր շարունակ խումբը զրկված է եղել բժշկական օգնությունից: Ենիգոմշյանը նաև հերյուրանք է համարում այն լուրերը, թե «Սասանա ծռեր»-ը ժամեր առաջ պատանդ են վերցրել և ուժի գործադրմամբ պահում են շտապ օգնության աշխատակիցներին: Տեղյակ է, որ տղաները պարզապես պահանջում են, որ գնդի տարածքում հերթապահեն շտապօգնության բժիշկները, ինչպես դա եղել է առաջին օրերին:
Ենիգոմշյանը շեշտում է, որ ՊՊԾ գնդում գտնվող տղաները ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, և նրանցից որևէ մեկը այս պահին վիրավորում չունի: «Սասնա ծռեր»-ը այս պահին երկու պահանջ է ներկայացրել. նախ, որ պատգամավորները ստիպեն ուժային կառույցներին, որպեսզի նրանց թույլատրեն տեսակցել իրենց, քանի որ բանակացություններ, որպես այդպիսին, չեն եղել, իսկ օրեր առաջ տարածված այն տեղեկությունը, թե բանակցող կողմ է հանդես գալիս «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինսայանը, չի իրականություն չի դարձել, քանի որ Մինասյանը տղաների հետ հանդիպման չի գնացել:
Եիգոմշյանը Խորենացի փողոցում երեկ նկատել է սադրանքներ, բախումներ հրահրելու փորձ: Անգամ միտում է համարում Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանի ձերբակալումը, ում երեկ քաղաքացիական անձիք բերման են ենթարկել՝ ընտանիքի հետ տուն վերադառնալիս: Ենիգոմշյանը վստահ է՝ ոստիկանները իրենք են ատրճանակը գցել Արմենի գրպանը, քանի որ նա անձնամբ է ճանաչում Միքայելյանին և համոզված է՝ ատրճանակ պահելու անհրաժեշտություն չուներ:
«Սա ժողովրդական պայքար է, և ընդամենը անհրաժեշտ է այս պայքարը համակարգել: Ինքնադրսևորման անհրաժեշտությունը գնալով մեծանում է: Բոլորը պետք է ինքնադրսևորվեն, և այդ ամենը հնարավորինս ներդաշնակ և համակարգված պետք է լինի: Վստահ եմ՝ այս երեկո, դեռ երեկվանից մեր համաքաղաքացիները առավել վճռականությամբ են լինելու փողոցում, և բոլորս միասին շարունակելու ենք մեր պայքարը»:
Մեկնաբանել